Հասարակական

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3323 խախտում

1 րոպեի ընթերցում

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3323 խախտում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 3-ից 10-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3323 խախտում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 40 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 36, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 83-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Երկու վարորդ տուգանվել են վարելիս ծխելու համար։

«Անցած հինգշաբթի ՃՈ 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Աշտարակ քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն և վերը նշված 3323 խախտումից շուրջ 40-ը հայտնաբերել են հենց Աշտարակ քաղաքում»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում