Սպորտ

Էլինա Դանիելյանը դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության հաղթող

1 րոպեի ընթերցում

Էլինա Դանիելյանը դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության հաղթող

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Էլինա Դանիելյանը դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դանիելյանը Եվրոպայի ակումբային առաջնությանը մասնակցում էր ավստրիական թիմում` «Asvoe Pamhagen»-ում: Ակումբի կազմում ընդգրկված էին նաև Ուկրաինայից Աննա Ուշենինան, Յուլյա Օսմակը, և Լեհաստանից՝ Ալեքսանդրա Մալցևսկան:

«Asvoe Pamhagen»-ը առաջնության ընթացքում տոնել է 5 հաղթանակ և միայն երկու տուր ավարտել ոչ-ոքի արդյունքով:

Երկրորդ տեղում ռումինական «ASE» թիմն է, իսկ եռյակը եզրափակում է Մոնտե Կառլոն ներկայացնող համանուն թիմը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում