Բունդեսթագի պատգամավորը Դաշնային կառավարությանը կոչ է արել ակտիվորեն աջակցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունը՝ հարգելու միմյանց սահմանները՝ միևնույն ժամանակ հստակ ընդգծելով Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման փաստը, և այն, որը մարտական գործողությունների հետ կապված մարդու իրավունքների սարսափելի խախտումների մասին հաղորդումները հիմա պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մանսմանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Համաձայնությունը հիմք է տալիս հուսալու, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի ապակայունացումը, որը ստեղծվել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով, կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մարտական գործողությունների հետ կապված՝ մարդու իրավունքների սարսափելի խախտումների մասին հաղորդումները հիմա պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվեն: Մարտերի ընթացքում և դրանից հետո կատարված հանցագործությունները պետք է հանգեցնեն քրեական հետապնդման, և դրանք չպետք է անտարբեր թողնեն միջազգային հանրությանը»,-նշել է պատգամավորը:

Նա շեշտել է, որ յուրաքանչյուր երկրի տարածքի ինքնիշխանության նկատմամբ հարգանքը և միջազգային իրավունքի համաձայն ուժի չկիրառման գերակայությունը պետք է խստորեն պահպանվեն:

Պատգամավորն իր անկեղծ շնորհակալությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ արագ և ինտենսիվ աշխատելու համար:

Որպես Գերմանահայկական ֆորումի նախագահ՝ նա կոչ է արել Դաշնային կառավարությանը միանալ այդ աշխատանքներին և ակտիվորեն աջակցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։

Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացածհանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն։ Ըստ դրա՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ.Ալմա-ԱթայիՀռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:Հայաստանն իր համաձայնությունն է հայտնելխրախուսելուԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որառնչություն կունենա:

Հայերեն English Русский

Բիշքեկում մեկնարկել է Քոչվորների համաշխարհային 6-րդ խաղերի բացման արարողությունը. մասնակցում է նաև ՀՀ վարչապետը

Սեպտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև շփում է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

Պուտինը Սի Ծինփինի հետ հանդիպմանն ընդգծել է ՌԴ-Չինաստան հարաբերությունների զարգացումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Գյոթե ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Իտալիան երկարաձգել է Շենգենյան համաձայնագրի կասեցումն Իսպանիայի հետ. Messaggero

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին

Դեսպանահավաքի մասնակիցների համար բանախոսությամբ է հանդես եկել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը

Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը

Պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին