Տարածաշրջանային

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Իրանը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Իրանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան կոչ է արել բոլոր ֆրանսիացիներին որքան հնարավոր է շուտ լքել Իրանը՝ զգուշացնելով, որ նրանք ձերբակալությունների, կամայական կալանավորումների և անարդար դատավարությունների ռիսկի տակ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին:

Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ ռիսկը վերաբերում է նաև նրանց, ովքեր այնտեղ են զբոսաշրջային այցելության համար: ԱԳՆ-ն նաև զգուշացրել է, որ ձերբակալության, կալանավորման դեպքում երաշխավորված չէ անձի հիմնարար իրավունքների և անվտանգության նկատմամբ հարգանքը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն Իրանին կոչ էր արել ազատ արձակել Ֆրանսիայի երկու քաղաքացիների, որոնք իրանական պետական ԶԼՄ-ի տեսանյութում ցուցադրվել և ներկայացվել էին որպես ֆրանսիական հետախուզական ծառայության օպերատիվ աշխատողներ:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում