Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հարավային հարևաններին երկխոսության հարթակ տրամադրելու պատրաստակամություն է հայտնել

1 րոպեի ընթերցում

Վրաստանի ԱԳ նախարարը հարավային հարևաններին երկխոսության հարթակ տրամադրելու պատրաստակամություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը միշտ պատրաստ է հարթակ տրամադրել իր հարավային հարևաններին հանգիստ և խաղաղ երկխոսություն վարելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ինչպես հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը», այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին:

«Մենք հատուկ վստահություն ենք վայելում մեր հարևանների կողմից և ապագայում միշտ պատրաստ ենք, որ Վրաստանը, Թբիլիսին դառնա մի վայր, որտեղ մեր հարավային հարևանները կկարողանան հանգիստ երկխոսություն վարել՝ բանակցություններում կոնկրետ արդյունքների հասնելու և խաղաղություն ու կայունություն հաստատելու համար։ Վրաստանի համար թիվ մեկ առաջնահերթությունը մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովումն է։ Ելնելով այս նպատակից՝ մեր երկիրը միշտ փորձել է միջնորդի դեր խաղալ մեր հարավային ընկերների հետ»,- ասել է Վրաստանի արտգործնախարարը։

Նախարարի խոսքով՝ այս գործընթացը շարունակվելու է։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում