Տարածաշրջանային

Թուրքիան հարձակողական անօդաչու սարքեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում

1 րոպեի ընթերցում

Թուրքիան հարձակողական անօդաչու սարքեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 7-ին հայտարարել է մասամբ ճանաչված Հյուսիսային Կիպրոսում անօդաչու սարքերի տեղակայման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը ՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում, այդ թվում՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր: Ես չեմ բացառում զենքի նոր մատակարարումները կղզի: Դա մեր իրավունքն է: Մենք պետք է ամբողջությամբ ապահովենք Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը բոլոր կողմերից»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի տեղակայումը Թուրքիայի առաջին քայլն էր՝ ի պատասխան Կիպրոսի Հանրապետության դեմ զենքի մատակարարման էմբարգոն չեղարկելու ԱՄՆ որոշման։

Բացի այդ, Էրդողանը թույլ է տվել Հյուսիսային Կիպրոսում նոր ռազմաբազա ստեղծել։ Միաժամանակ նախագահը հիշեցրել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ունակ են արագ հասնել Կիպրոս։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում