Միջազգային

ԵՄ-ում աշխատում են կայուն Էներգամատակարարման ապահովման վրա. Մարկ Ռյուտե

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ում աշխատում են կայուն Էներգամատակարարման ապահովման վրա. Մարկ Ռյուտե

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ղեկավարներն աշխատում են Եվրոպայում կայուն եւ հասանելի Էներգամատակարարում ապահովելու վրա, ինչը պահանջում Է գազի ավելի ցածր գներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 7-ին հայտարարել Է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն:

Հոկտեմբերի 7-ին Պրահայում անցկացվում Է ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որտեղ քննարկվելու Է Էներգետիկական ճգնաժամը. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պատրաստվում Է քննարկել գազի գների սահմանափակումներ մտցնելու մասին հերթական առաջարկությունները:

«Պրահայում ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում ես խոսել եմ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Իրադրությունն Էներգետիկայի ոլորտում գտնվում Է մեր ուշադրության կենտրոնում: Մենք աշխատում ենք կայուն եւ հասանելի Էներգամատակարարում ապահովելու վրա, ինչը պահանջում Է գազի ավելի ցածր գներ»,- Ռյուտեն գրել Է Twitter-ի իր օգտահաշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում