Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է Լոնդոն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Լոնդոն կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 6-ին հանդիպել է բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի հետ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հուլուսի Աքարը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք է ժամանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի հրավերով։
Նախարարները բանակցություններ են վարել անհատական ձևաչափով, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը։
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել պաշտպանության ոլորտում երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի, ինչպես նաև անվտանգության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ։
Կարդացեք հոդվածը` English