Սպորտ

Լուկաս Սելարայանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել խաղադաշտի կենտրոնից կատարած հարվածով

1 րոպեի ընթերցում

Լուկաս Սելարայանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել խաղադաշտի կենտրոնից կատարած հարվածով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Լուկաս Սելարայանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել ՄԼՍ-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկյան ՄԼՍ-ի հերթական տուրի շրջանակներում «Կոլամբուս Կրյու»-ն մրցեց «Շարլոտ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը «Կոլամբուս Կրյու»-ի մեկնարկային կազմում էր և խաղի 36-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ խաղադաշտի կենտրոնից` տուգանայինից կատարած հարվածով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը:«Կոլամբուս Կրյու»-նխաղադաշտից կենտրոնում տուգանային հարվածի իրավունք էր ստացել, գնդակին մոտ էր Սելարայանը, ով նկատելով, որ մրցակցի դարպասապահն առաջ է եկել, միանգամից հարվածեց դարպասին՝ բացելով հանդիպման հաշիվը:

Ընթացիկ մրցաշրջանում սա Սելարայանի 6-րդ գնդակն է ՄԼՍ-ում:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում