Հասարակական

ԿԳՄՍ փոխնախարարներ Անդրեասյանը և Թռչունյանը ներկա են եղել Մանկավարժականի առաջին կուրսեցիների երդման արարողությանը

5 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ փոխնախարարներ Անդրեասյանը և Թռչունյանը ներկա են եղել Մանկավարժականի առաջին կուրսեցիների երդման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակում՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված բուհի ուսանողների հիշատակին նվիրված խաչքար-հուշաքարի մոտ, հոկտեմբերի 5-ին երդվել են բուհի առաջին կուրսեցիները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Ներկաները նախ ծաղիկներ են դրել հուշակոթող-խաչքարի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը նկատել է՝ երկրի հզորությունն ու անվտանգությունը սկսվում են դպրոցից, կրթությունից և մանկվարժից, ու այդ առումով պատահական չէ, որ ՀՄՊՀ առաջին կուրսեցիները երդվում են Ուսուցչի օրը.

«Այս օրերին հնչած բոլոր շնորհավորանքները կիսատ են, լի տխրությամբ և ափսոսանքով. չէ՞ որ մեր շարքերը կարող էին առավել խիտ լինել։ Մեր այն երիտասարդները, որոնց անուններն այսօր կարդում ենք այս հուշակոթողի վրա, կարող էին մտնել դասասենյակներ և իրենց ուժը, իմաստնությունը փոխանցել մեր ապագա սերունդներին: Սակայն այսօր նրանք այդ ամենը փոխանցում են իրենց արարքով, թողած անջնջելի հետքով, որը, այո՛, ոչ պակաս դաս է բոլորիս համար: Սիրելի՛ ուսանողներ, այսօր երդվում եք դառնալ ուսուցիչ, որը շատ կարևոր երդում է: Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ մեծ պատասխանատվություն և ուժ է պետք այդ երդմանը հավատարիմ մնալու համար: Արդեն իսկ հաջողություն է, որ Մանկավարժական համալսարանի ուսանող եք և ապագայում պատվով կիրականացնեք ուսուցչի առաքելությունը»:

Ժաննա Անդրեասյանի խոսքով` պետությունը կարևորում է դպրոցի, ուսուցչի, կրթության դերը: «Վստահեցնում եմ, որ ՀՀ կառավարությունը հանրակրթության ոլորտի բարեփոխումներով նպաստելու է, որ ուսուցչի հեղինակությունը լինի ոչ միայն հանրային ընկալում, այլև նաև պետական քաղաքականություն` ուսուցչին ապահովելով արժանապատիվ աշխատավարձ, լավ աշխատանքային պայմաններ, մանկավարժական ու ստեղծագործական ինքնավարություն: Շնորհավորելով բոլորիս՝ պետք է շեշտեմ՝ Ուսուցչի օրը նշել ապագա ուսուցիչների հետ, պատիվ է մեզնից յուրաքանչյուրի համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ևս շնորհավորել է ներկաներին խորհրդանշական օրվա կապակցությամբ և նշել, որ հանրակրթական և բուհական ոլորտները մեկը մյուսին հաջորդող ամբողջություն են։

Նախարարի տեղակալը վստահեցրել է, որ կրթության միջոցով է հնարավոր ապահովել երկրի շարունակական զարգացումը, իսկ առաջատար գիտնականների, այդ թվում՝ մանկավարժության ոլորտի ներկայացուցիչների շնորհիվ՝ նորարար մեթոդների ներդրումը դպրոցներում և այլ ոլորտներում։

Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին և ընդգծել նրանց անգնահատելի, ազգանվեր, միևնույն ժամանակ, ծանր առաքելությունը, որով պայմանավորված է ապագայի արժանապատիվ քաղաքացիների ձևավորումը։

Նշվում է, որ բուհի ռեկտորը ցավով նկատել է՝ զոհված հայորդիները պետք է համալրեին ուսուցչական համակազմը, սակայն նվիրեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, մասնագիտական երազանքները․ «Տղամարդ ուսուցիչը հատուկ հմայք է հաղորդում մեր մասնագիտությանը։ Մեր հերոսները՝ որպես խոսուն վկաներ, իրենց գործը թողեցին ձեզ։ Եվ ձեզ հետ է կապվում նրանց գործունեությունը լռակյաց շարունակելու պատգամը»։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը Տերունական աղոթքով սկսել է իր օրհնության խոսքը և խոստովանել, որ իրարամերժ զգացումներ ունի. «Մեկ տարի առաջ նույն վայրում օծվել էր հուշաքարը, որը ոգեկոչում է բուհի՝ զոհասեղանին իրենց կյանքը դրած զավակների հիշատակը: Իրենց կյանքի ճշգրիտ օրինակով նրանք մեզ տվեցին այնպիսի դաս, որը ոչ մի պատմության դասագիրք չի կարող թելադրել։ Մաղթում եմ, որ կառչած լինեք ձեր արմատներին․ ծառը, եթե արմատ չունի, երկար չի կարող ապրել։ Պատմության ոսկեղենիկ տողերից քաղեք այն, ինչը հայ մարդ է պահելու՝ այս երիտասարդների նման»:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում