Ռուսաստանը չի գնա ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի հետ շփումների չեղարկման. ՌԴ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը չի գնա ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության (ՄԻԳԿՎ) հետ շփումների չեղարկման, բայց հետագա աշխատանքում հաշվի Է առնելու վարչության զեկույցի գնահատականները, որոնց հետ Մոսկվան համաձայն չԷ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 5-ին մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի փոխղեկավար Սերգեյ Վերշինինը: «Մենք, բնականաբար, չենք կարող ընդունել այդ գնահատականները, համաձայնել դրանց հետ,-ասել Է նա՝ մեկնաբանելով ՄԻԳԿՎ-ի 34-րդ զեկույցը Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 1-ից մինչեւ հուլիսի 31-ն ընկած ժամանակաշրջանում մարդու իրավունքների հետ կապված իրադրության շուրջ:

-Եվ մենք, բնականաբար, դա հաշվի ենք առնում հումանիտար կազմակերպությունների, այս դեպքում (ՄԱԿ-ի) մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության հետ, մեր համագործակցության ժամանակ: Մենք, բնականաբար, չենք գնա կապերի խզման, մենք կարիք ունենք նման շփումների իրականացման, որպեսզի տեղեկություն տանք: Բայց դրա հետ միասին հասկանալի Է, որ մենք դա հաշվի ենք առնելու եւ պետք Է հաշվի առնենք մեր աշխատանքում»: ՌԴ-ն կարող Է երաշխավորել ՄԱԿ-ի մասնագետների անվտանգությունը Ելենովկայում ուկրաինացի ռազմագերիների գնդակոծությունները հետաքննելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը