Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է Սինցզյանում մարդու իրավունքների վիճակի մասին ՄԱԿ-ի զեկույցին

3 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Ծիաոմեյը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Չինաստանի Սինցզյան ինքնավար մարզի վերաբերյալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի զեկույցին, որում մարդու իրավունքների խախտումների մասին արձանագրումներ կան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող մի շարք լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լի Ծիաոմեյը, անհամաձայնություն հայտնելով զեկույցում տեղ գտած շեշտադրումների հետ, նշեց, որ Չինաստանում մեծ կարևորություն են հատկացնում մարդու իրավունքների պաշտպանությանը: Նա նշեց, որ մարդու իրավունքները հարգելն ու պաշտպանելն ամրագրված է Չինաստանի սահմանադրության, ինչպես նաև Չինաստանի Կոմունիստական կուսակցության կանոնադրության մեջ: «Այդ հարցերը ներառված են զարգացման ազգային ռազմավարություններում և պլաններում»,- ասաց նա:

Նա հիշեցրեց, որ Չինաստանը միակ երկիրն է, որը վավերացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործողությունների 4 ազգային պլան:

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ Չինաստանում մարդու իրավունքների վերաբերյալ նման զեկույցներով փորձ է արվում միջամտել երկրի ներքին գործերին:

Նա նշել է, որ հարցին պետք է նայել այն համատեքստում, որ Սինցզյանում երկար ժամանակ պայքարել են ահաբեկչության և արմատականության դեմ: Նրա խոսքով՝ ավելի քան 5 տարի այնտեղ ահաբեկչության լուրջ դեպքեր չեն արձանագրվել, սոցիալական անվտանգության իրավիճակը կարգավորվել է, և մարդիկ վերադարձել են խաղաղ ու բնականոն կյանքին: «Սինցզյանին վերաբերվող հարցերն էթնիկ պատկանելության, կրոնի կամ մարդու իրավունքների մասին չեն: Դրանք ահաբեկչությանը, արմատականությանը, անջատողականությանը դիմակայելու մասին են»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ ամեն ինչ անելու են Չինաստանի սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային անվտանգությունը պաշտպանելու համար:

Լի Ծիաոմեյը հավելել է, որ վերջին տարիներին Սինցզյանը կայուն տնտեսական աճ է ունեցել, սոցիալական ներդաշնակություն և կայունություն է եղել և ավելի լավ կյանքի ստանդարտներ են գործում:

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը