Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-35/22. Սամվելյան, Քամել, Մանդինո

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-35/22. Սամվելյան, Քամել, Մանդինո

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Դավիթ Սամվելյան, «4-րդ փողոց»

Երբեմն կիսատ պատմություններն են ամբողջական լինում, քանի որ նրանց մեջ ամփոփվում է մի ամբողջ աշխարհ սեր...

Գրքում տեղ են գտել հեղինակի՝ 2015-2022 թթ. գրված հին ու նոր 14 պատմվածք և 4 էսսե, որոնց հերոսներին իրար են կապում քաղաքը, Չորրորդ փողոցն ու նույն խնդիրներով անցյալը և ապագայի անորոշությունը, եղանակներն ու տրամադրությունները, խենթություններն ու հիասթափությունները: Սա գիրք է մեր քաղաքի, երկրի և հենց մեր մասին: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն. Ադել Քամել, «Կահիրեի հանճարեղ խարդախը»

Ադել Քամելի «Կահիրեի հանճարեղ խարդախը» ժամանակ և սահմաններ չի ճանաչում: Քամելը գրում է 1930- ականների Կահիրեի մասին, որտեղ երիտասարդ հերոսները՝ Խալեդն ու Մալիմը փորձում են իրենց ճանապարհը հարթել աշխարհի քաոսում:

Դաժան և հարուստ Ահմեդ փաշա Խորշեդի որդի Խալեդը, արտասահմանում ուսումն ավարտելով, հոր երազած տղամարդը չի դառնում: Մալիմը՝ փողոցներում օծանելիք վաճառող խենթի որդին, ուզում է նոր էջ բացել կյանքում և արժանապատիվ աշխատանքով ապրուստ վաստակել:

Թվում է, թե Խալեդի և Մալիմի ճամփաները երբեք չեն խաչվի, բայց Քամելի Եգիպտոսում մարդը չի կերտում իր ճակատագիրը, և պատահականությունների անտես շղթան Խալեդի և Մալիմի կյանքը անդառնալիորեն փոխում է:

Թարգմանությունն անգլերենից՝ Լիլիթ Քալաշյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Օգ Մանդինո, «Աշխարհի մեծագույն գաղտնիքը»

Օրեցօր առաջնորդվելով հաջողության այս պարզ ծրագրով՝ դուք աստիճանաբար կհասկանաք մեկ կարևոր ճշմարտություն. դուք «բնության մեծագույն հրաշքն եք»… Դուք հազվագյուտ և յուրահատուկ արարած եք: Դուք մի քանի միլիոն տարվա էվոլյուցիայի վերջնարդյունքն եք: Դուք և՛ ուղեղով, և՛ մարմնով առավել եք Սողոմոնից, Կեսարից կամ Պլատոնից և ի զորու եք ձեր կյանքը դարձնել գեղեցիկ ու իմաստալից: Դուք ձեզանից առաջ ապրած ցանկացած մեկից ավելի մեծ ներուժ ունեք: Բայց դուք երբեք «որևէ բանի չեք հասնի», եթե ձեռքներդ ծալած նստեք և աշխարհին պատմեք, թե վաղվանից ինչպիսի մեծություն եք դառնալու…Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

Նոր գիրք

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում