Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը: «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ Գանտահարյանը հիշեցրել է բանակցությունների ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարությունը, որ իրենք լրջորեն են տրամադրվելմնայուն համաձայնության հասնելուն, իսկ ԱՄՆ-ն ներկայացրել է տեքստ, որտեղ շատ անորոշություններ կան:

Գանտահարյանի խոսքով՝ Իրանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը մի քանի ուշագրավ կետ է պարունակում։ «Վիեննայում դրական բանակցություններ են կայացել, եւ լուծումը բացառապես դիվանագիտությամբ է լինելու։ Սա նշանակում է, որ բացառվում է ուժի կիրառումը։ Այդուհանդերձ, Վաշինգտոնն անորոշ կետեր է թողել։ Ըստ պաշտոնական Թեհրանի՝ եթե ԱՄՆ-ն կամք ունի, ապա համաձայնությունը կկայանա։ Այստեղ արդեն պատասխանատվությունը Վաշինգտոնի ուսերին է դրվում և միաժամանակ ասվում է, որ Թեհրանը պատրաստ է գնալ փոխընդունելի համաձայնության: Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը չպետք է քաղաքական ազդակներ հաղորդի իր աշխատանքներին եւ կրկնակի ստանդարտների գործելաոճ չկիրառի։ Սլաքը դարձյալ ուղղվել է ԱՄՆ-ին, որը, ըստ Թեհրանի, քաղաքականացնում է Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գործառույթները»,- նշում է Գանտահարյանը։

Նրա գնահատմամբ՝ այս ուղերձները նկատի ունենալով՝ կարելի է ասել, որ գործընթացը «մի քայլ առաջ երկու քայլ հետ» մարտավարությամբ է ընթանում, ինչը տեղապտույտ է։ «Չեմ կարծում, որ հավելյալ լարվածության կգնա գործընթացը, որովհետեւ ԱՄՆ-ն ու ընդհանրապես միջազգային հանրությունը հիմա կենտրոնացել են Ռուսաստանի դաշնության վրա։ Կարծում եմ՝ որքան խորանան լարվածությունն ու առճակատումը Ռուսաստանի հետ, այնքան Վիեննայի բանակցությունները դուրս կգան տեղապտույտից եւ կընթանան բնականոն հունով»,- ասել է Գանտահարյանը։

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ