Հասարակական

Դիլիջանում ամփոփվել է «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը

5 րոպեի ընթերցում

Դիլիջանում ամփոփվել է «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանի կենտրոնական դպրոցում սեպտեմբերի 30-ին կայացել է «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառմանը ներկա են գտնվել և մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարիտեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպականմիության պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչՔրիստինե Վայգանդը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություններիկենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը:

Ըստ աղբյուրի՝ ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ այս ծրագիրը մարզային գործընկերության հիանալի օրինակ է. «Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր միջոցառման եզրափակման առթիվ: Շատ կարևոր է, որ այս ծրագիրն իրականացվում է մարզերում: Պետական երիտասարդական քաղաքականության տեսանկյունից առաջնահերթ են հենց մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացումը, նրանց համար համապատասխան միջավայրի ձևավորումը: Այս ծրագրի շնորհիվ մեր դեռահասներն ու երիտասարդները լրացնում են ֆորմալ կրթության միջոցով ստացած գիտելիքների պաշարը՝ ձեռք բերելով նոր հմտություններ, որոնք, վստահ եմ, առաջիկայում կծառայեցնեն իրենց համայնքի կյանքի որակի բարելավմանը, նորարար գաղափարների գեներացմանը և կյանքի կոչմանը»:

«Արթուր Մարտիրոսյանը նաև նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը նախատեսվում է հիմնել 25 երիտասարդական կենտրոններ, իսկ առաջիկայում արդեն շահագործման կհանձնվեն դրանցից երկուսը՝ Իջևան և Մեղրի քաղաքներում. «Երիտասարդական կենտրոնների օգնությամբ ցանկանում ենք մի քանի կարևոր խնդիր լուծել՝ երիտասարդների կարողությունների զարգացում, քաղաքացիական կրթության խթանում, ակտիվ քաղաքացիության գործադրում և ինտելեկտուալ ժամանցի ապահովում»:

Արթուր Մարտիրոսյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը և ծրագրի մյուս գործընկերներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ևս ողջունել է ծրագրի մասնակիցներին և ընդգծել, որ երիտասարդների զարգացումը, նրանց կրթությունն ու գաղափարների իրագործումն իրենց առաջնահերթություններից են. «Այս ծրագիրն առանձնահատուկ է, քանի որ այն դեռահասներին տալիս է ազատություն և իրենց գաղափարները մշակելու, քննարկելու և իրականացնելու հնարավորություն»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ծրագրի մասնակից երիտասարդներին՝ այս դժվարին ժամանակներում իրենց աշխատանքներն իրականացնելու և կյանքի կոչելու համար. «Երկար տարիներ համագործակցել ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ՝ կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով, և UPSHIFT-ը մեզ համար հենց այդպիսի ծրագիր է: Փորձում ենք երիտասարդների համար նաև ոչ ֆորմալ կրթության հնարավորություններ ստեղծել»:

«Միջոցառման ընթացքում ամփոփվել են «UPSHIFT Իջևան» ծրագրի արդյունքները, դեռահասները ներկայացրել են ծրագրի շրջանակում իրականացրած նախագծերը, պատմել են աշխատանքների ընթացքի և վերջնարդյունքների մասին: Ծրագրի մասնակիցներին և մենթորներին հանձնվել են հավաստագրեր և շնորհակալագրեր:

«UPSHIFT Գավառ և Իջևան» դեռահասների զարգացման համայնքային ներգրավվածության ծրագիրն իրականացնում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը՝ Եվրոպական միության աջակցությամբ»,- հայտնում եննախարարությունից՝ հավելելով, որ ծրագրի նպատակն է նպաստել Իջևան խոշորացված համայնքում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով համայնքի կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերում:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում