Փելոսիի այցի մասին Մակեյի հայտարարության կապակցությամբ Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ. ԱԳՆ խոսնակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը Նենսի Փելոսիի հայաստանյան այցի վերաբերյալ Բելառուսի արտգործնախարարի հայտարարության կապակցությամբ հրավիրվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին News.am-ի հարցին ի պատասխան հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ», - հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը:

Սեպտեմբերի 17-19 պաշտոնական այցով Երեւան էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորությամբ: Այցի ընթացքում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումների և ելույթների ընթացքում Նենսի Փելոսին փոխանցել էր Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգությանը՝ հայտարարելով, որ ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում Ադրբեջանի՝ սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած անօրինական և մահաբեր հարձակումը Հայաստանի Հանրապետության դեմ:

Հայերեն English Español Français Русский

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթահարեց խմբային փուլի արգելքը. Մեսին՝ ԱԱ-ների ռեկորդակիր

ՏԿԵ նախարարը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն

Իրանի խորհրդարանի նախագահը և ԱԳ նախարարը մեկնել են Օման

Կառավարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները հրդեհավտանգ ժամանակաշրջանում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքներն ու անելիքները

Լոռու մարզում փրկարարներն օգնություն են ցուցաբերել սարալանջին ոտքը վնասած քաղաքացուն

ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. Կոշտա

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համար