Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում, ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա իրավիճակը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպման ընթացքում Էրդողանը գոհունակություն է հայտնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման գործընթացի հաջող ավարտի կապակցությամբ, ինչպես նաև ուկրաինական հացահատիկի փոխադրման գործընթացի հաջող ընթացքի վերաբերյալ:

Էրդողանը նշել է, որ անհրաժեշտ են քայլեր լարվածությունը նվազեցնելու համար, որպեսզի ճանապարհ հարթվի ավելի դրական զարգացումների համար։

Էրդողանն ընդգծել է, որ Ռուսաստանից դրական քայլեր են ակնկալվում այս գործընթացը հեշտացնելու համար, հատկապես Ուկրաինայի որոշ շրջաններ Ռուսաստանին միացնելու հարցում։

Կոչ անելով Ռուսաստանի նախագահ Պուտինին ևս մեկ հնարավորություն տալ բանակցությունների համար՝ Էրդողանը ասել է, որ Թուրքիան պատրաստ է օժանդակող դեր խաղալ գործընթացում։

Հայերեն

Հայաստանի լեգիտիմ իրավունքն է ընտրակաշառքի տրամաբանությամբ գործող շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից․ Փաշինյան

ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ

Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը

Վարչապետն ԱԲ գործարանների կառուցմանը զուգահեռ նոր էներգետիկ հզորությունների ստեղծման անհրաժեշտություն է տեսնում

Նոր նախագծով առաջարկվում է համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք վերապահել 1 տարվա ընթացքում 6 ամիս ՀՀ-ում բնակված քաղաքացիներին

55-ամյա կինը հանրային տրանսպորտում քաշել է կարգը պահպանող հսկիչի մազերից, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ

Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը

Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար

Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան

Լավրովը Մոսկվայում ընդունել է Ֆիդանին