Հասարակական

Լեհաստանում Ինտերպոլի կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին

1 րոպեի ընթերցում

Լեհաստանում Ինտերպոլի կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների և Էրեբունու տարածքի վետերանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 28-ին, ժամը 10-ին, կամավոր բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Վաչագան Վ.-ն, որը Լեհաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյոիրոյի կողմից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 158-րդ, 157-րդ, 11-րդ, 13-րդ և 279-րդ (ծեծ և ավտոմեքենա փախցնելու փորձ) հոդվածների մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում