Հասարակական

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացվեցին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Կութ բնակավայրի կրած վնասները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Կութ բնակավայրի կրած վնասները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սանոսյանը դիվանագետներին ցույց է տվել Կութի համայնքապետարանի շենքը, դպրոցն ու բուժկետը, որը հրթիռակոծության է ենթարկվել Ադրբեջանի կողմից:

«Այս ամենից ակնհայտ է դառնում, որ նրանք փորձել են կոնկրետ քաղաքացիական ենթակառուցվածքներ թիրախավորել»,-նշեց Գնել Սանոսյանը:

ՏԿԵ նախարարը ցույց տվեց նաև Կութի արոտավայրերը, որոնց մի մասի օգտվելու իրավունքից բնակիչները զրկված են:

«Այս բլուրը Հայաստանի սուվերեն տարածքն է, բայց ագրեսիայից հետո հիմա այնտեղ ադրբեջանական զորքերն են: Համայնքապետարանը, դպրոցը և ամբողջ գյուղը գտնվում են ուղիղ թիրախի տակ»,-հավելեց նա:

Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով Կութ բնակավայրում վնասվել է գյուղապետարանի շենքը և բուժկետը, դպրոցը, 2 բնակչի օժանդակ կառույց, 1 ավտոմեքենա, 2 անասնագոմ:

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները սեպտեմբերի 29-ին ժամանել են Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց կներկայացվեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերը թիրախավորելու հետևանքները:

Հայերեն English Español Русский

Արաղչին Թրամփին նամակում հաստատել է Իրանի դիրքորոշումը միջուկային բանակցությունների վերաբերյալ

Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո

«Լակոտը»՝ տարվա լավագույն ներկայացում․ Թատրոնի միջազգային օրը հայտնի դարձան «Արտավազդ»-ի հաղթողները

STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է. ԲՏԱ նախարար Հայրապետյան

Եվրահանձնաժողովը հայտարարել է ԱՄՆ-ի առևտրային մաքսատուրքերին պատասխանելու պատրաստակամության մասին

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեում կքննարկվի Հայաստանի հինգերորդ զեկույցը

«Հորիզոններ»-ի սովորողների շնորհիվ նրանց ընտանիքները շուտով անցում կկատարեն նորարարական գյուղատնտեսության

Վրաստանում կարգելվի նախկին նախագահ Սահակաշվիլիի կուսակցությունը

Ռուսաստանը կարձագանքի ՆԱՏՕ-ի աշխատանքներին Շվեդիայի և Ֆինլանդիայի մասնակցությանը. ՌԴ նախագահ

Դատախազությունը պահանջել է յոթ տարով ազատազրկել Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիին