Հասարակական

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Մոնթեբելոյի քաղաքապետի հետ

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Մոնթեբելոյի քաղաքապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին այցելել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոնթեբելո քաղաք։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, այցի սկզբում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում նախարարը հարգանքի տուրք է մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել Դավիթ Բաբայանի և Մոնթեբելոյի քաղաքապետ Քիմբերլի Էն Կոբոս-Քոութորնիի հանդիպումը, որին մասնակցել են նաև քաղաքային իշխանությունների մի խումբ ներկայացուցիչներ։ Քննարկվել են Մոնթեբելո-Արցախ փոխհարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Բաբայանն ընգծել է, որ Արցախում կարևորում են Մոնթեբելոյի հետ փոխհարաբերությունները՝ այս համատեքստում արժևորելով Ստեփանակերտ-Մոնթեբելո քույր-քաղաքների համաձայնագիրը, որը տարիներ շարունակ կարևոր դերակատարություն է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում