Հայաստանի կառավարությունը մտադիր է աշխատավարձերի էական բարձրացման գնալ բոլոր ոլորտներում՝ զուգահեռ պահանջելով որակի հավաստագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը մտադրված է բոլոր ոլորտներում աշխատավարձերի էական՝ անգամներով բարձրացում անել, սակայն զուգահեռ պահանջելու է որակի հավաստագրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկմանը:

«Ուսուցիչների աշխատավարձի բարձրացման գործընթացը շարունակվելու է: Ես կարծում եմ, որ այն փորձը, որ հանրակրթության ոլորտում ունենք, պետք է օրինակելի դառնա աշխատավարձերի բարձրացման առումով»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ կառավարությունը 2019 թվականին համատարած 10 տոկոսով բարձրացրել է ուսուցիչների աշխատավարձը, սակայն այս որոշումից բավարարված չեն, նկատել են՝ մեծ ֆինանսական ռեսուրսների ներդրմամբ որակական փոփոխություն չի լինում, ընդհակառակը՝ գուցե, մոտիվացիոն համակարգերն ավելի են թուլացնում:

«Համատարած նույն չափով բոլորի աշխատավարձի բարձրացումն ավելի ջանասեր աշխատող մարդկանց մոտիվացիան թուլացնում է: Եվ մենք ստեղծեցինք համակարգ: Մենք մտադրված ենք բոլոր ոլորտներում հնարավորինս արագ անցնել այդ համակարգին, աշխատավարձերի էական՝ անգամներով բարձրացում, բայց զուգահեռ որակի հավաստագրմամբ»,-ասաց վարչապետը:

Առաջիկայում ոստիկանության ոլորտում բարեփոխումներ են իրականացնելու, ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն: Փաշինյանը կարևորեց, որ ՆԳՆ-ի ստեղծմանը զուգընթաց համակարգում աշխատավարձերի էական բարձրացումներ տեղի ունենան:

«Իհարկե, հիմա պարեկային ոստիկանությունն էականորեն ավելի բարձր աշխատավարձ է ստանում, սակայն մեր ընկալումն այն է, որ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձերը պետք է էականորեն, շոշափելի, անգամներով բարձրանան, բայց զուգահեռ պետք է որակի հավաստագրում ունենանք: Մենք պետք է համոզված լինենք, որ կրկնակի ավել աշխատավարձը, որ վճարվում է, դրա դիմաց աշխատողից կարող ենք ակնկալել համապատասխան որակի աշխատանք»,-ասաց վարչապետը:

Հայերեն العربية

Ռուսաստանն ու Իրանն առաջիկայում առևտրային համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացնեն

Իրանը մտադիր է ապավինել դիվանագիտությանը միջուկային ծրագրի հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում

Մակրոնի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին

Հայ-իրանական փոխգործակցությունը երկարամյա կապերի, բարիդրացիության, վստահության և փոխըմբռնման օրինակ է. Երևանում նշվեց ԻԻՀ ազգային տոնը

Մարտի 31-ին հայտնի կդառնա նոր կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր թողարկողը

Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ

Իսրայելը «ՀԱՄԱՍ»-ին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ

Ռուսաստանում հայտարարել են Դամասկոսի նոր իշխանությունների և Մոսկվայի միջև հաստատված երկխոսության մասին

«ՀԱՄԱՍ»-ը հետաձգել է պատանդների նոր խմբի ազատ արձակումը

ՄԻՊ-ն ամփոփել է Քաջարան համայնք իրականացված այցի արդյունքները