Հասարակական

Արագածոտնի մարզում գտնվող Աստվածընկալի ձորում այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ

1 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզում գտնվող Աստվածընկալի ձորում այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 28-ին, ժամը 13:52-ին ահազանգ է ստացել, որ Աստվածընկալի ձորում այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։24-ին, մարվել՝ 17։05-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում