Միջազգային

Սեւծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում արտահանվել է 5 մլն տոննայից ավելի ուկրաինական հացահատիկ

2 րոպեի ընթերցում

Սեւծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում արտահանվել է 5 մլն տոննայից ավելի ուկրաինական հացահատիկ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին ուկրաինական նավահանգիստներից դուրս Է եկել ավելի քան 300 հազար տոննա պարենով բեռնված ինը նավ՝ դրա թույլտվությունն ստանալով համատեղ համակարգող կենտրոնից (ՀՀԿ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում է ՄԱԿ-ը:

ՀՀԿ-ն տեղեկացնում Է, որ ինը նավ դուրս Է եկել ուկրաինական նավահանգիստներից, դրանք տեղափոխում են ընդհանուր առմամբ 344 643 տոննա հացահատիկ եւ ագրոարդյունաբերական այլ արտադրանք սեւծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

«Սեպտեմբերի 27-ի դրությամբ հացահատիկի եւ ագրոարդյունաբերական այլ արտադրանքի ընդհանուր ծավալը, որն արտահանվել Է ուկրաինական երեք նավահանգիստներից, կազմում Է 5 մլն 250 հազար 578 տոննա: Ընդամենը ներկայում թույլատրվել Է 476 նավերի երթեւեկություն. 245-ը՝ ուկրաինական նավահանգիստներ ժամանելու եւ 231-ը՝ դրանցից դուրս գալու»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Ստամբուլում հուլիսի 22-ին ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի մասնակցությամբ տեղի Է ունեցել երեք ուկրաինական նավահանգիստներից (Չեռնոմորսկի, Օդեսայի եւ Յուժնիի) հացահատիկի արտահանման համար միջանցքի ստեղծման շուրջ փաստաթղթի ստորագրում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում