Քաղաքականություն

Ֆրանսիայի նախագահը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, ինչի ընթացքում Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը: Ըստ աբյուրի՝ այս զրույցը հաջորդել է սեպտեմբերի 26-ին Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը և տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

«Ֆրանսիայի նախագահը կրկնել է ադրբեջանցի գործընկերոջն ուղղված իր կոչը՝ վերադառնալ հրադադարին և ուժերը պահել իրենց սկզբնական դիրքերում։Վերջին օրերի բախումների հետևանքով կան բազմաթիվ զոհեր։ Նա նաև հիշեցրել է իր պահանջը՝ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- նշված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:

Մակրոնը նաև տեղեկացրել է Ալիևին ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ չլուծված հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է այդ բանակցություններին նպաստելու Ֆրանսիայի պատրաստակամությունը։

Հայերեն العربية English Español Français

«Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության» համերգի հասույթն աննախադեպ 45 մլն դրամ է

ԱՄՆ նախագահը մեկ տարով երկարաձգել է ռուսական նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մտնելու արգելքը

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամներին

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայում

Երևանի քաղաքապետը հանդիպել է Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամները GRETA-ի փորձագետների հետ քննարկել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

ՊԵԿ-ի էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքը վերականգնվել է, ապրիլի 24-ին և 25-ին հնարավոր են դրանցից օգտվելու որոշակի սահմանափակումներ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը հանդիպել է Heritage հիմնադրամի պատվիրակությանը

Իրանն ու Տաջիկստանը մտադիր են ուժեղացնել պաշտպանական և ռազմական համագործակցությունը

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական նավթավերամշակման գործարանի նկատմամբ՝ իրանական նավթ գնելու համար