Հասարակական

Արմավիրի մարզային վարչության ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

1 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզային վարչության ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդանաշեն գյուղի բնակիչներից մեկը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները զննել են 37-ամյա տղամարդու հողամասը։

«Հայտնաբերվեց կանեփի 15 բույս։ Բացի այդ, տանտերը տանիքից ներկայացրեց կանեփի չորացված բույսեր՝ կես կիլոգրամից ավելի քաշով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում