ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Կատարի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը քննարկել են հայ-կատարական սպորտային համագործակցության հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Կատարի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանիին, որը Հայաստան է ժամանել Երևանում անցկացված Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նիստի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է շեյխ Ֆահադ Բին Խալիդ Ալտհանիին, ընդգծել երկու երկրների միջև համագործակցության լայն շերտերն ու կարևորել տարվող աշխատանքները.

«Պատրաստ ենք քննարկել համագործակցության յուրաքանչյուր առաջարկ՝ ի շահ մեր երկրներում սպորտի զարգացման: Համատեղ հավաքները, փոխանակման ծրագրերը և սեմինարները կարող են լավագույնս նպաստել մեր երկրների միջև սպորտային կապերի ստեղծմանն ու ընդլայնմանը»:

Կատարի շեյխը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ տպավորված է այն ամենով, ինչ տեսել է Հայաստանում.

«‎Հիանալի երկիր ունեք՝ սպորտի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Եղել ենք Օլիմպավանում, Ծաղկաձորի մարզաբազայում, ծանոթացել պայմաններին: Ամեն ինչ հրաշալի էր: Նախատեսում ենք մեր բռնցքամարտիկների, ինչպես նաև ըմբիշների համար Հայաստանում ուսումնամարզական հավաքներ կազմակերպել»:

Կատարի բռնցքամարտի ֆեդերացիան՝ ի դեմս շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանիի, օրերս համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ: Առաջիկայում նմանօրինակ հուշագիր է նախատեսվում նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ:

Համագործակցության շրջանակում Կատարի և Հայաստանի բռնցքամարտիկները այսուհետ համատեղ ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն: Նախատեսվում են նաև սեմինարներ, մարզիչների և մրցավարների վերապատրաստում ու փորձի փոխանակում: Կատարի ֆեդերացիայի նախագահը նշել է, որ բոլոր տարիքային խմբերի հավաքականների համար Հայաստանը կդիտվի ուսումնամարզական հավաքների անցկացման առաջնային երկիր:

Շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանին նաև խոսել է Հայաստանում կայացած IBA-ի կոնգրեսի մասին՝ նշելով, որ հիացած է կազմակերպչական բարձր մակարդակով: Կատարի ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ Հայաստանը սահմանել է բարձր նշաձող, որը մեծ մարտահրավեր է այն երկրների համար, որոնք հետագայում կցանկանան հյուրընկալել այդպիսի մարզական իրադարձություն:

Հայերեն English

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները