Հասարակական

Fly Arna-ն անակնկալ է մատուցել Սոչի-Երևան մեկնարկային չվերթի առաջին ուղևորին

1 րոպեի ընթերցում

Fly Arna-ն անակնկալ է մատուցել Սոչի-Երևան մեկնարկային չվերթի առաջին ուղևորին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ավիաուղիներ Fly Arna ավիաընկերությունը հաճելի անակնկալ է մատուցել Սոչի-Երեւան չվերթի առաջին ուղեւորին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ավիաընկերությունից, Սոչիի օդանավակայանում Fly Arna-ի օդանավը դիմավորել են ավանդական ջրային կամարով: Fly Arna-ի եւ Սոչիի օդանավակայանի ներկայացուցիչները ողջունել են Կրասնոդարի բնակիչ առաջին ուղեւորին եւ հանձնել են նվերը՝ Երեւան-Սոչի երկկողմանի ավիատոմսը։

Սեպտեմբերի 23-ից Fly Arna հայկական ազգային ավիաուղիները մեկնարկել է թռիչքները դեպի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա եւ Սոչի քաղաքներ։ Յուրաքանչյուր շաբաթ Հայաստանի ազգային ավիափոխադրողն իրականացնում է 14 չվերթ դեպի Մոսկվա եւ 3 չվերթ՝ դեպի Սոչի։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում