Հասարակական

Koreez համադպրոցական մրցույթի հաղթողները մրցանակներ են ստացել Team Telecom Armenia-ից

3 րոպեի ընթերցում

Koreez համադպրոցական մրցույթի հաղթողները մրցանակներ են ստացել Team Telecom Armenia-ից

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Team Telecom Armenia-ի աջակցությամբ իրականացվող Koreez 2022 համադպրոցական մրցույթն ամփոփվել է. մրցույթին մասնակցել են շուրջ 800 հանրակրթական դպրոցների ավելի քան 11 հազար աշակերտներ և ուսուցիչներ Հայաստանից ու Արցախից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Team Telecom Armenia-ից, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մրցանակաբաշխության ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած 80 աշակերտները, ինչպես նաև նրանց ուսուցիչներն ու տնօրենները պարգևատրվել են բազմաթիվ արժեքավոր և խրախուսական մրցանակներով։

«Մրցույթի 5-րդ դասարանցի երեք լավագույն մասնակիցները՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղից Սուրեն Գյագունցը, Երևանից Մանե Սահակյանը և Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքից Բագրատ Արշակյանը, Team Telecom Armenia-ի կողմից ստացան նոութբուք, պլանշետ և սմարթֆոն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Այս մրցանակները երեխաների աշխատասիրության ու ձգտման գնահատականն են։ Հուսով եմ՝ դրանք կմոտիվացնեն ու կնպաստեն նրանց՝ թվային աշխարհում կրթության անխոչընդոտ ընթացքին»,- ընդգծել է Team-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը։

Նշվում է, որ 5-րդ դասարանցիների մեջ առաջին տեղը գրաված Սուրեն Գյագունցը սովորում է Տեղ գյուղի 1-ին միջնակարգ դպրոցում ու ամենից շատ հետաքրքրվում է մաթեմատիկայով․

«Մրցույթի ընթացքում եղել են հարցեր մաթեմատիկայից, հայոց լեզվից, բնագիտությունից ու ընդհանուր տրամաբանությունից։ Կային և՛ հեշտերը, և՛ բարդերը, բայց կարողացա հաղթահարել, քանի որ դպրոցի դասերից դուրս էլ ինքնուրույն շատ եմ պարապում։ Այս նոութբուքն էլ կօգնի, որ մաթեմատիկայից է՛լ ավելի հետաքրքիր խնդիրներ գտնեմ»։

Koreez մրցույթն անցկացվում էր արդեն երկրորդ անգամ։ Այն առարկայական առցանց մրցույթ է, որին կարող են մասնակցել ՀՀ և ԱՀ դպրոցների 5-12-րդ դասարանի բոլոր աշակերտները՝ անկախ դպրոցում ունեցած առաջադիմությունից։ Մրցույթի ընթացքում յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում հատուկ հարցաշարերի միջոցով ստուգել ուսումնական տարում ձեռք բերած գիտելիքները։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում