ՀՀ ֆինանսների նախարարն ու Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակությունը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 26-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել ֆինանսների նախարարի տեղակալները, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին և ԱՄՀ առաքելության տնտեսագետներ:

Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է տնտեսական վերջին զարգացումները, ներկայում գործող հարկային քաղաքականությունն ու վարչարարությունը, ինչպես նաև՝ խոսել 2022 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքից:

Իվա Պետրովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Ֆինանսների նախարարության հետ ունեցած գործընկերային բարձր հարաբերությունները և վերահաստատել իր պատրաստակամությունը մասնակցելու ընթացիկ բոլոր ծրագրերին:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, կապիտալ ծախսերին և հարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին:

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկայում աշխատանքային ձևաչափով շարունակելու ընթացիկ ծրագրերի քննարկումները:

Հայերեն English Español Français Русский

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով