Տարածաշրջանային

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կհանդիպի Իրանի ատոմային գերատեսչության ղեկավարի հետ

2 րոպեի ընթերցում

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կհանդիպի Իրանի ատոմային գերատեսչության ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին մտադիրէ սեպտեմբերի 26-ին հանդիպել Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարի հետ, որպեսզի քննարկի Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

«ՄԱԳԱՏԷ-ն միջուկայն կարգավորիչ Է, եւ մենք լրջորեն ենք մոտենում մեր աշխատանքին: Մենք պետք Է կանխենք միջուկային զենքի տարածումը եւ համոզվենք, որ դա բարիք Է (ատոմային Էներգիա ի բարօրություն խաղաղության եւ զարգացման), չի վերածվի ավերման եւ տառապանքներ պատճառող գործիքի,- սեպտեմբերի 26-ին ասել Է Գրոսին ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 66-րդ ամենամյա նստաշրջանում:- Ավելի ու ավելի շատ երկրներ են առաջ շարժվում ատոմային Էներգիայի ուղղությամբ:

Ներկայումս մենք ունենք մի քանի խնդիրներ, այդ թվում այն խնդիրները, որոնք հայտնվում են մամուլի վերնագրերում, որոնք մենք պետք Է կարգավորենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Եվ ես ողջունում եմ Իրանի Ատոմային գործակալության նախագահին, որի հետ մենք կհանդիպենք այսօր ավելի ուշ, որովհետեւ մենք պետք Է որոնենք ընդհանուր որոշումներ այն խնդիրների համար, որոնք չեն վերանա, եթե մենք դրանք չլուծենք համագործակցության միջոցով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում