«Նոր գիրք»-34/22. Խանջյան, Գրին, Ջոնսոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Գուրգեն Խանջյան, «Համավարակ»

Գուրգեն Խանջյանի «Համավարակ» վեպը վերադարձի պատմություն է, ինչ-որ տեղ գուցե ստիպված վերադարձի: Բայց ծավալվող դեպքերն ու իրադարձությունները, ներառելով համավարակի ու պատերազմի իրողությունները, հայրենիքում մնալու աղոտ հեռանկարը վերածվում են հաստատակամ որոշման: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Բրայան Գրին, «Իկարուսը ժամանակի եզրին»

14 – ամյա Իկարուսը ծնվել էր Փրոքսիմա աստղանավում, որն առանձնահատուկ առաքելություն ուներ։ Այն ճանապարհ էր ընկել դեպի մի այլ մոլորակ, որտեղից եկող ազդանշանները հաստատել էին. մենք մենակ չենք տիեզերքում։ Բայց 25 տրիլիոն մղոն ճանապարհը մի կյանքի ընթացքում անցնել հնարավոր չէ։ Մի քանի սերունդ պետք է ծնվի ու մահանա աստղանավում, մինչև մարդը մեկ այլ աշխարհ ոտք դնելու հնարավորություն ունենա։ Ու հանկարծ Աստղանավի նավապետը չքարտեզագրված Սև խոռոչ է նշմարում։ Իկարուսը այն բացահայտելու հնարավորությունը բաց թողնել չէր կարող…Թարգմանությունը` Սրբուհի Այդինյանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Սպենսեր Ջոնսոն, «Նվերը»

«Նվերը» պատմություն է մի տղայի՝ պատանեկությունից դեպի հասունություն ճանապարհորդության մասին, պատմություն մի խորհրդավոր նվերի անխոնջ փնտրտուքի մասին, որի հաստատ գոյությունը հավաստում է տղայի ծեր ու իմաստուն ուսուցիչը։ Այդ նվերը, ըստ նրա, ամենաթանկ պարգևն է, որ մարդ կարող է ստանալ կյանքից: Ինչո՞ւ: Որովհետև այն միակ բանն է, որը չի փոխվում հարափոփոխ ժամանակներում:

Արժեքավոր նվեր «Ո՞ւր է իմ պանիրը», «Լաբիրինթոսից դուրս» գրքերի հեղինակ, «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքի համահեղինակ, դոկտոր Սպենսեր Ջոնսոնից: Հեղինակի՝ հավերժական, պարզ ճշմարտություններով լի պատմությունները միլիոնավոր ընթերցողների կյանքեր են փոխել ամբողջ աշխարհում: Եվ ահա մի նոր, իմաստուն պատմություն, որը ոգեշնչման աղբյուր է և գործնական ուղեցույց այս փոթորկուն ժամանակներում: Թարգմանությունը՝ Մարիամ Մկրտչյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո