Հասարակական

Սիսիան-Գորայք ավտոճանապարհին ավտոմեքենաների ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Սիսիան-Գորայք ավտոճանապարհին ավտոմեքենաների ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 25-ին, ժամը 17:38-ին ահազանգ է ստացել, որՍիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1991 թ.) և «BMW» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ Ա. Պ․-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz E320»մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Գ․ Մ․-ն (ծնված 1993 թ․) և Գ․ Խ․-ն (ծնված 1993 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սիսիան քաղաքի ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա. Պ․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում