Սպորտ

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է 2,5 մլն դոլարի հովանավորչական պայմանագիր կնքել «Ադիդաս»-ի հետ

3 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է 2,5 մլն դոլարի հովանավորչական պայմանագիր կնքել «Ադիդաս»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա օրերին Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBA) պատրաստվում է 2,5 մլն դոլարի հովանավորչական պայմանագիր կնքել «Ադիդաս»-ի հետ և այդպիսով ազգային ֆեդերացիաներին օգնել մարզական հանդերձանքով ապահովելու հարցում։ Այս մասին հայտարարել է IBA-ի՝ սեպտեմբերի 25-ին Երևանում կայացած կոնգրեսում ևս չորս տարի պաշտոնավարելու քվե ստացած նախագահ Ումար Կրեմլյովը՝ կոնգրեսին հաջորդած ասուլիսում։

«Արմենպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ Երևանում կայացած IBA-ի արտահերթ համաժողովի պատվիրակները ձայների մեծամասնությամբ մերժեցին կազմակերպության նախագահի նոր ընտրություններ անցկացնելու առաջարկը և վերահաստատեցին իրենց աջակցությունը գործող ղեկավարին։ Ըստ էության, երևանյան համաժողովը հրավիրվել էր հենց միջազգային ֆեդերացիայի գործող նախագահի հետագա պաշտոնավարության նպատակահարմարության հարցը քննարկելու և անհրաժեշտության դեպքում նոր ընտրություններ անցկացնելու նպատակով։ Քննարկումներն անցան թեժ մթնոլորտում։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչները պնդում և հորդորում էին քվեարկել նոր ընտրություններ անցկացնելու օգտին՝ համարելով, որ դա կնպաստի IBA-ում թափանցիկության և ժողովրդավարության հաստատմանը։ Առաջարկությանը կտրականապես դեմ արտահայտվեցին Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի շատ երկրների ներկայացուցիչներ, որոնք հայտարարեցին, որ մայիսի 14-ին Ստամբուլում կայացած համաժողովում ընտրելով Կրեմլյովին՝ արդեն հաստատել են իրենց դիրքորոշումը, որը մտադիր չեն փոխել։

Արդյունքում՝ ձայների 36 կողմ, 106՝ դեմ, 4՝ ձեռնպահ հարաբերակցությամբ համաժողովը դեմ արտահայտվեց արտահերթ ընտրության անցկացմանը։ Կրեմլյովի աջակիցները հայտարարեցին, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան երբևէ այդքան բաց ու հասանելի չի եղել, ինչպես հիմա։ Արտահերթ ընտրությունների հարցը օրակարգում էր հայտնվել մայիսյան համաժողովում ծագած խնդրի պատճառով. IBA-ի համապատասխան հանձնաժողովը որոշ խախտումներ հայտնաբերելու հիմնավորմամբ մերժել էր IBA-ի նախագահի թեկնածու նիդեռլանդացի Բորիս վան դեր Ֆյորստի մասնակցությունն ընտրություններին։ Վերջինս դիմել էր Լոզանում գործող Մարզական արբիտրաժային դատարան, որը իրավաչափ չէր համարել Ֆյորստի հեռացումը ընտրություններից և նշել նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։

Գործող կանոնակարգի համաձայն՝ Ումար Կրեմլյովը IBA-ն ղեկավարելու է մինչև 2026 թվականը։

Փարիզ-2024. Մարմնամարզիկները մեկնարկեցին Օլիմպիական խաղերում

Սպորտ

Փարիզ-2024. Մարմնամարզիկները մեկնարկեցին Օլիմպիական խաղերում

Փարիզ-2024. Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

Սպորտ

Փարիզ-2024. Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը գոհ է Օլիմպիական խաղերում գրանցած արդյունքից

Սպորտ

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը գոհ է Օլիմպիական խաղերում գրանցած արդյունքից

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է

Սպորտ

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Փարիզ-2024. Հայաստանը հուլիսի 27-ին ունի 4 մասնակից

Սպորտ

Փարիզ-2024. Հայաստանը հուլիսի 27-ին ունի 4 մասնակից

Ֆրանսիական էլեգանտությամբ ու ամբողջ Փարիզն ընդգրկող. կայացավ ՕԽ բացման պաշտոնական արարողությունը

Սպորտ

Ֆրանսիական էլեգանտությամբ ու ամբողջ Փարիզն ընդգրկող. կայացավ ՕԽ բացման պաշտոնական արարողությունը

ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» գագաթնաժողովին

Սպորտ

ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» գագաթնաժողովին

Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին. կազմակերպիչները խոստանում են բացառիկ ու հիշարժան բացման արարողություն

Սպորտ

Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին. կազմակերպիչները խոստանում են բացառիկ ու հիշարժան բացման արարողություն

Օլիմպիական խաղերին համընթաց Փարիզի սրտում բացվեց «Հայաստանի տունը»

Սպորտ

Օլիմպիական խաղերին համընթաց Փարիզի սրտում բացվեց «Հայաստանի տունը»

Կարատե, քիք-բոքսինգ և  մուայթայ մարզաձևերի ներկայացուցիչները բարձր արդյունք ցույց տալու դեպքում դրամական պարգև կստանան

Սպորտ

Կարատե, քիք-բոքսինգ և մուայթայ մարզաձևերի ներկայացուցիչները բարձր արդյունք ցույց տալու դեպքում դրամական պարգև կստանան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում