Իրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար. Իրանի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաների հետ, որպեսզի օգնի հակամարտող կողմերին խաղաղ ճանապարհով լուծել տարաձայնությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը, այս մասին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։

Նա ընդգծել է Թեհրանի հստակ դիրքորոշումը տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունների և սահմանների անընդունելիության մասին:

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը վերահաստատել է երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները և ընդգծել փոխադարձ խորհրդակցությունների և համագործակցության կարևորությունը։

Ադրբեջանցի պաշտոնյան հերքել է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին պնդումները և նշել, թե «իր երկիրը ձգտում է Հայաստանի հետ տարածքային և սահմանային վեճերը լուծել տարածաշրջանային համագործակցության միջոցով»։

Հայերեն العربية English Español Français Русский

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres

Բուլղարիայում գործարկվել է Սև ծովի ջրային սպորտաձևերի ծառայությունների ինտերակտիվ քարտեզ․ BTA

Հայաստանում էլեկտրոնային ստորագրության համակարգն առաջիկա երկու ժամերին անհասանելի կլինի

Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հիրոշիմայի զոհերի ոգեկոչման տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել ՀՕՊ համակարգերի հրթիռներ մատակարարել Կիևին