Տարածաշրջանային

Իրանը հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի Կիևի՝ դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը իջեցնելու որոշումից հետո

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի Կիևի՝ դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը իջեցնելու որոշումից հետո

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին սեպտեմբերի 24-ին ափսոսանք է հայտնել, որ ուկրաինական իշխանությունները որոշում են կայացրել զրկել Իսլամական Հանրապետության դեսպանին հավատարմագրումից և զգալիորեն կրճատել Կիևում դեսպանատան դիվանագիտական անձնակազմը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:

«Թեհրանը համապատասխան քայլեր կձեռնարկի ի պատասխան այդ որոշման»,-հայտարարել է նա և Կիևին խորհուրդ տվել խուսափել երրորդ երկրների ազդեցությունից, «որոնք ձգտում են փչացնել Ուկրաինայի և Իրանի հարաբերությունները»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում