Տիգրան Ավինյանը դատապարտում է Եռաբլուրում ոստիկանության կողմից զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ուժի կիրառումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի նորընտիր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառումը բացասական երևույթ է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավինյանն այդ մասին ասաց Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում` նշելով, որ ոստիկանությունում ծառայողական քննություն է տարվում:

« Հուսով եմ, որ այն անձինք, ովքեր մեղավոր են,կպատժվեն: Այն ինչ տեղի է ունեցել դատապարտելի է: Կա քննություն, որը պետք է պարզի»,-ասաց նա:

Սեպտեմբերի 21-ին ոստիկանները Եռաբլուր զինվորական պանթեոնից բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողների: Դեպքը հանրային լայն դժգոհությունների ալիք էր բարձրացրել, ինչից հետո հայտարարություն էր տարածել նաև ոստիկանությունը.

«Սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները Եռաբլուրի զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ իրականացրել են իրենց գործառութային պարտականությունները, ինչի ընթացքում տարածքից ոստիկանություն են բերվել քաղաքացիներ:

Ոստիկանության պետի հանձնարարությամբ այդ գործողություններն ուսումնասիրվում են, և հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին:

Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով:

Չմոռանանք, որ ոստիկանությունը առաջին իսկ օրվանից մասնակիցն է մեր ազատության և անկախության համար մղվող պայքարի, և Եռաբլուրը նույնպիսի սրբավայր է նաև ոստիկանության ծառայողների համար. այնտեղ ննջում են Հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած նրանց տասնյակ ծառայակիցներ: Եվ զավակ կորցրած բոլոր ծնողների վիշտն էլ յուրաքանչյուր ոստիկան վերապրում է նույն ցավով, որ կրել ու կրում է իր զոհված ընկերների ծնողների հետ:

Եռաբլուրը բոլորիս սրբատեղին է և բոլորինս են չնվազող ցավն ու խորին խոնարհումը մեր հերոսների պայծառ հիշատակի առաջ»,- նշված էր ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Հայերեն English

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ