Տարածաշրջանային

Գուտերիշն Իրանի նախագահին կոչ է արել ճկունություն հանդես բերելու միջուկային գործարքին վերադառնալու հարցում

2 րոպեի ընթերցում

Գուտերիշն Իրանի նախագահին կոչ է արել ճկունություն հանդես բերելու միջուկային գործարքին վերադառնալու հարցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ կայացած հանդիպմանը նրան կոչէ արել ճկունություն հանդես բերելու իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) վերադառնալու բանակցություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, ասվածէ Գուտերիշի գրասենյակի՝ սեպտեմբերի 22-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Գլխավոր քարտուղարն ընդգծել Է իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերականգման կարեւորությունը եւ կոչ Է արել ավելի մեծ ճկունության՝ համաձայնությունների հասնելու համար»,- ասվածէ հաղորդագրության մեջ:

ԳՀՀՊ-ն Իրանի հետ ստորագրվել Է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրափը 2018 թվականին որոշում Է ընդունել այդ համաձայնությունից դուրս գալու մասին:

Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Թեհրանի հետ միջուկային գործարքին՝ Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին:

Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀՊ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ:

Վիեննայի բանակցությունների մի քանի փուլերի արդյունքներով կողմերին Է ներկայացվել համաձայնությունների վերջնական տեքստը: Իրանն այնուհետեւ ներկայացրել Է տեքստի՝ իր մեկնաբանությունները, որոնք ԱՄՆ-ը եւ ԳՀՀՊ-ի եվրոպական մասնակիցները համարել են գործարքի վերականգնմանը խոչընդոտող, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում