Երևանյան բեսթսելլեր

«Երևանյան բեսթսելեր». «20 հեքիաթ արքայադուստրերի մասին»-ը՝ առաջատար. մանկական. օգոստոս, 2022

5 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «20 հեքիաթ արքայադուստրերի մասին»-ը՝ առաջատար. մանկական. օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է«20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։«20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:

Խնկո Ապոր առակներն ամփոփող«Առակներ.գունավորիր ջրով»ժողովածուն երկրորդն է։ Այն երեխայի հետաքրքիր և զարգացնող ժամանցը ապահովող ջրով գունազարդվող յուրատեսակ գիրք է:

Երրորդ տեղում է«Բոքոնիկը» գիրքը:Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

Չորրորդ հորիզոնականում է«Շաղգամը»հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

Հովհաննես Թումանյանի«Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը հինգերորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների և փազլի միջոցով:

Վեցերորդ տեղում է«Գայլն ու յոթ ուլիկները»գիրքը: Գրիմ եղբայրների այս հեքիաթը հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:

Յոթերորդ հորիզոնականում է«Ովէապրումտնակում»հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Ութերորդ տեղում է «Շունն ու կատուն»գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Իններորդ տեղում էՀովհաննես Թումանյանի «Չարի վերջը»բալլադը: Բալլադը պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը: Սակայն խելացի ագռավը խորհուրդ է տալիս մի լավ դաս տալ աղվեսին: Երբ աղվեսը նորից գալիս է, կկուն քշում է նրան: Աղվեսն իմանում է, որ կկվին խորհուրդ է տվել ագռավը և որոշում է նրանից վրեժ լուծել ու բռնում է ագռավին: Սակայն ագռավը նրան խաբելով տանում է այնտեղ, որտեղ պառկած էր շունը. վերջինս բռնում է աղվեսին և խեղդում:

Տասներորդ հորիզոնականում էԽնկո-Ապոր «Ոսկե ձվիկը»։Տարածական յուրօրինակ, 3D ֆորմատով հետաքրքիր ու գրավիչ պատկերազարդումներով այս գրքում ներկայացված է Խնկո-Ապոր «Ոսկե ձվիկը» զվարճալի և ուսանելի հեքիաթը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

«20 հեքիաթ

արքայադուստրերի մասին»

Դավինչի 167
2 նոր «Առակներ․ գունավորիր ջրով» GSM 81
3 +3 «Բոքոնիկը» Բուկինիստ 79
4 * «Շաղգամը» Բուկինիստ 74
5 +4

Հովհաննես Թումանյան

«Փիսիկի գանգատը»

Բուկինիստ 71
6 * «Գայլն ու յոթ ուլիկները» Բուկինիստ 70
7 0 «Ով է ապրում տնակում» Բուկինիստ 69
8 -7 «Շունն ու կատուն» Բուկինիստ 65
9 *

Հովհաննես Թումանյան

«Չարի վերջը»

Բուկինիստ 65
10 նոր

Խնկո-Ապեր

«Ոսկե ձվիկը»

Արևիկ 48

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն«Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» (044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում