Ինը օր շրջափակման մեջ գտնված զինծառայողներին հաջողվել է դուրս բերել շրջափակումից
1 րոպեի ընթերցում
![Ինը օր շրջափակման մեջ գտնված զինծառայողներին հաջողվել է դուրս բերել շրջափակումից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/09/1093161.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինը օր շրջափակման մեջ գտնված երկու զինծառայողի հաջողվել է դուրս բերել շրջափակումից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից»,- գրել է մա:
Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ: