Միջազգային

6,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Մեքսիկայում

1 րոպեի ընթերցում

6,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Մեքսիկայում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 22-ին 6,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Մեքսիկայի արեւմուտքի Միչոականի նահանգում՝ այն նույն շրջանում, որտեղ նաեւ հուժկու ստորգետնյա ցնցում Է եղել սեպտեմբերի 19-ին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին Twitter-ում հայտնել Է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը:

«Նախնական տվյալներ. 6,5 մագնիտուդով երկրաշարժ Կոալկոմանից (Միչոական) 81 կիլոմետր դեպի հարավ»,- ասված Է գրառման մեջ: Ստորգետնյան ցնցման օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: Երկրի մայրաքաղաքում գործել Է ուժգին երկրաշարժի մասին տեղեկացման համակարգը: Տեղեկություններ զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ չեն ստացվել:

7,7 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի ունեցել սեպտեմբերի 19-ին, խլել Է առնվազն երկու մարդու կյանք, եւս 10-ը վնասվածնքեր Է ստացել: Առավել մեծ նյութական վնաս Է արձանագրվել Կոլիմայում եւ Միոչականում, որտեղ տարբեր վնասվածքներ են ստացել մի քանի հազար բնակելի տներ եւ ենթակառուցվածքի տասնյակ օբյեկտներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում