Հասարակական

«Վնուկովո» օդանավակայանի ոստիկանների կողմից կաշառքի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է Արմավիրի բաժին

1 րոպեի ընթերցում

«Վնուկովո» օդանավակայանի ոստիկանների կողմից կաշառքի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է Արմավիրի բաժին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին սեպտեմբերի 19-ին ներկայացել է 39-ամյա Մհեր Մ.-ն, որը 2021 թ. հուլիսի 6-ից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով:

«Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ կալանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում