Բաթումի օդանավակայանում ձերբակալել են մարիխուանայի խոշոր խմբաքանակ փոխադրող օտարերկրացի կնոջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումի Ալեքսանդր Քարթվելիի անվան միջազգային օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել Է ավելի քան 11 կիլոգրամ մարիխուանա փոխադրող 37-ամյա օտարերկրացի կնոջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում: Հետաքննությունը պարզել Է, որ կինը թմրանյութերը բերել Է Հարավային Աֆրիկայից:

Մեղադրյալի ուղեբեռի ստուգման ընթացքում ոստիկանությունը ճամփորդական պայուսակի գաղտնարանում հայտնաբերել Է 11,2 կիլոգրամ մարիխուանա՝ կշռածրարված 11 փաթեթներում: Թմրանյութն առգրավվել Է որպես նյութական ապացույց: Քրեական գործ Է հարուցվել «Խոշոր չափով թմրամիջոցների Վրաստան անօրինական ներկրում», եւ «Հատկապես խոշոր չափով մարիխուանայի անօրինական ձեռքբերում, պահում, տեղափոխում» հոդվածներով: Հանցագործությունը պատժվում Է 15-ից մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ ցմահ բանտարկությամբ, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով