Իրանը վերահաստատում է, որ չի ընդունելու որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Քանանին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած ռազմական գործողություններին, որոնք սկսվել էին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով:

Իրանը կարծում է, որ բանակցություններ սկսելու երկու երկրների քաղաքական կամքը, տարածաշրջանային շրջանակը և հարևանների համատեղ ջանքերը կօգնեն լուծել հակամարտությունները Կովկասում:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է իր անկեղծ դիրքորոշումը Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Ցավոք սրտի, մենք կրկին ականատես եղանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության նոր փուլին, որը երկու կողմից էլ հանգեցրեց զոհերի և վիրավորների։ Իրանը, հիմնվելով իր բարիդրացիական քաղաքականության և տարածաշրջանային ճգնաժամերի արագ կարգավորմանը կառուցողականորեն նպաստելուն ուղղված սկզբունքային քաղաքականության վրա, քաղաքական ջանքեր է գործադրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Քանանին:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը կարծում է, որ անհրաժեշտ է օգտագործել քաղաքական մոտեցումներ և լուծումներ՝ հակամարտությունները դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու և երկու երկրների միջև սահմանային վեճերը լուծելու քաղաքական երկխոսության մեջ մտնելու համար։ «Իրանը նաև չի ընդունի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում»,- հավելել է նա:

Հայերեն English Español Français Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը