Հասարակական

ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել զորամաս ապօրինի մուտք գործելու, խուլիգանություն կատարելու հատկանիշներով

1 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել զորամաս ապօրինի մուտք գործելու, խուլիգանություն կատարելու հատկանիշներով

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, համաձայն որի՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչն ապօրինի մուտք է գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, այնուհետև հսկիչ անցագրային կետի մոտակայքում հայհոյանքներ է հնչեցրել՝ ուղղված հիշյալ զորամասի անձնակազմին ու բանակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով: Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է:

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զորամաս ապօրինի մուտք գործելու, խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում