Քաղաքականություն

ԱՄՆ-ից Ուկրանիա, Թայվան ու Հայաստան աշխարհը կանգնած է ժողովրդավարության ու ավտոկրատիայի միջև ընտրություն կատարելու առաջ․ Փելոսի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներից Ուկրաինա, Թայվան և Հայաստան աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև ընտրություն կատարելու առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հրապարակում է արվել Փելոսիի որպես կոնգրեսական «Թվիթեր»-ի վերիֆիկացված միկրոբլոգում։

«1787 թվականին, Սահմանադրության օրը մեր հիմնադիրները ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև ընտրեցին ժողովրդավարությունը։ Մենք պաշտպանել ու պահպանել ենք այդ ընտրությունը սերունդների համար։ Հիմա Միացյալ Նահանգներից Ուկրանիա, Թայվան և Հայաստան աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև ընտրություն կատարելու առաջ, և մենք պետք է կրկին ընտրենք ժողովրդավարությունը»,- գրել է Փելոսին։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին սեպտեմբերի 17-ին պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Երևանում Փելոսին հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Փելոսին կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նենսի Փելոսին 2022 թվականի մայիսի 1-ին պաշտոնական այց էր կատարել Ուկրանիա, իսկ 2022 թվականի օգոստոսի 2-ին նա այցելել էր Թայվան։

Հայերեն Español

Ստամբուլում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՀՀ ԱԺ նախագահը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերի խնդրին

Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայի շուրջ  բանակցություններից, եթե Մոսկվան և Կիևը մերժեն ԱՄՆ-ի պլանը. Վենս

Գյումրիից նոր ուղղությամբ թռիչք իրականացնող ավիաընկերությունը կստանա աջակցություն կառավարությունից

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերը

Սուրբ Պետրոսի տաճարում մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հրաժեշտի արարողությունը

Ֆասթ Բանկը թվային ինքնության մատակարար ընկերության՝ imID հիմնադիր խորհրդի անդամ և բաժնետեր է

Գիտության ոլորտի ֆինանսավորումը կախված է նաև գիտնականներից և նրանց նախաձեռնություններից. ՀՀ նախագահ

Գեղարքունիքի մարզային գրադարանում կայացել է Մարտիրոս Սարյանի 145-ամյակին նվիրված միջոցառում

Մեր պարտքն է դատապարտել ոճրագործներին. Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ