Սպորտ

Ըմբշամարտի ֆեդերացիան բողոքի նոտա է բարձրացնում. մրցավարներն անարդար են դատում հայ ըմբիշներին

1 րոպեի ընթերցում

Ըմբշամարտի ֆեդերացիան բողոքի նոտա է բարձրացնում. մրցավարներն անարդար են դատում հայ ըմբիշներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքի նոտա է բարձրացնում աշխարհի առաջնությունում մրցավարների կողմնակալ մոտեցման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս օրերին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Սերբիայում մասնակցում է աշխարհի առաջնությանը: Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող Վազգեն Թևանյանը ԱԱ-ի 1/16 եզրափակիչում մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Մայքլ Դիակոմիհալիսի հետ: Ըստ ֆեդերացիայի՝ Թևանյանը պարտվել է մրցավարների կողմնակալ մոտեցման պատճառով:

«Արման Անդրեասյանի մեդալը խլելուց հետո այս անգամ հերթը հասավ Վազգեն Թևանյանին:Գորգի կորեացի մրցավարը Վազգեն Թևանյանից խլեց ոչ միայն հաղթանակը, այլև եզրափակչի ուղեգիրը:ԱՄՆներկայացուցչին շնորհեցին հաղթանակ»,-ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում:

Տեսանյութը` ստորև

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում