Տարածաշրջանային

Սամարղանդում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Սամարղանդում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նախագահների հանդիպումը տեղի է ունենում «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում։

Հանդիպման օրակարգում ընդգրկված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ընթացիկ գլոբալ և տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ Ուկրաինայում առկա իրավիճակը, ուկրաինական հացահատիկի փոխադրման գործարքի իրականացումը, ինչպես նաև Սիրիայում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում