Revytech, SAP և SAP Fioneer ընկերությունները կհամագործակցեն ֆինանսական, մասնավոր և հանրային ոլորտում նորարական պրոդուկտների ստեղծման ուղղությամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Revytech ընկերության հրավերով SAP և SAP Fioneer ընկերությունների բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Հայաստան` Revytech ընկերության հետ համագործակցության պայմանագրերի ստորագրման, երկրի թվային փոխակերպման օրակարգին ծանոթանալու և ընթացիկ նախագծերի շրջանակներում գործնական հանդիպումների մասնակցելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Revytech ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Սիմոնյանը, SAP CEE Multicountries կլաստերի գործադիր տնօրեն Ալեքսանդր Մետեչկոն և SAP Fioneer ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Դիրկ Կրուսը համագործակցության պայմանագրեր ստորագրեցին:

Revytech ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Սիմոնյանը նշեց, որ Revytech-ը նպատակ ունի Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը դառնալ` ծանրակշիռ դերակատարում ունենալով տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում և ծառայություններ մատուցել ամբողջ աշխարհին: «SAP և SAP Fioneer ընկերությունները հանդիսանում են առաջատար տեխնոլոգիական ընկերություններ: Կարծում եմ, որ այս համագործակցությունը շատ լավ հնարավորություն է մեր երկրին ծանոթանալու և հասկանալու համար, թե այս խոշորագույն ընկերությունները ինչ դերակատարում կարող են ունենալ Հայաստանի թվային օրակարգի առաջխաղացման և Հայաստանի տնտեսության զարգացման գործում»,-ասաց նա:

Սիմոնյանն ընդգծեց, որ այս ընթացքում Revytech-ի կարևոր ձեռքբերումը գործընկերներն են: «Մենք այս համագործակցության շնորհիվ SAP-ի առաջատար տեխնոլոգիական լուծումները հասանելի ենք դարձնում Հայաստանի համար և հնարավորություն ունենում մեր տնտեսությունում ներդնել աշխարհի նորարական մոտեցումները, որոնք հիմնված են տվյալների վերլուծության, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, և շատ այլ տեխնոլոգիաների վրա»,-նշեց նա:

SAP CEE Multicountries կլաստերի գործադիր տնօրեն Ալեքսանդր Մետեչկոն նշեց, որ Revytech-ն իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կհեշտացնի հայկական ընկերությունների անցումը դեպի թվային տնտեսություն: «Ձեր շնորհիվ կարագացվի ընկերությունների մուտքը դեպի միջազգային շուկաներ, ինչպես նաև կապահովվի Հայաստանի տնտեսության զարգացումը»,-ասաց նա:

SAP Fioneer ընկերության գործադիր տնօրեն Դիրկ Կրուսն էլ հավելեց, որ իրենց ընկերությունների առջև լուրջ հնարավորություններ են բացվում, քանի որ իրենք կիրառելու են Revytech ընկերության դրական փորձը Հայաստանում` համակցելով այն SAP և SAP Fioneer ընկերությունների առաջատար տեխնոլոգիական փորձի հետ: Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում միայն ուժեղ համագործակցության շնորհիվ, իրոք, հնարավոր է տրամադրել բանկային և ձեռնարկատիրական ծրագրային ապահովման արտադրության բարձր որակի ծառայություններ և ես հուսով եմ, որ մեր համագործակցությունը լինելու է ինչպես առաջատար, այնպես էլ արդյունավետ»,-ասաց նա, նշելով, որ իրենք առաջիկայում մի շարք հանդիպումներ կունենան բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ:

Revytech, SAP և SAP Fioneer համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել համատեղ մշակումներ ֆինանսական ոլորտում նորարարական պրոդուկտների ստեղծման և միջազգային շուկաներում համատեղ առաջխաղացման ուղղությամբ:

Հայերեն English

Արագ աճ, որակյալ զարգացում. Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշները

ՀՀ ԿԲ նախագահը հիմնավորել է քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը 0.25 տոկոսային կետով

Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Միավորելով խոհանոցն ու մշակույթը. Խաչիկ գյուղում կանցկացվի Գաթայի փառատոնը

Եթե ՌԴ-ն ցանկանում է դուրս բերել 102-րդ ռազմաբազան, պետք է հայտարարի դրա մասին. ԱԺ նախագահի տեղակալ

Սաուդյան Արաբիան և Եմենը ԱՄՆ-ից օգնություն են խնդրել հութիների հարձակումների պատճառով. POLITICO

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմում

ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել

Գերմանիան լրացուցիչ 1 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային՝ ատոմակայանների անվտանգության ապահովման համար. DPA

Զելենսկին արձագանքել է Կիևի և Մոսկվայի միջև էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը