Տարածաշրջանային

ՌԴ և Թուրքիայի նախագահները կարճ զրույց են ունեցել ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում

1 րոպեի ընթերցում

ՌԴ և Թուրքիայի նախագահները կարճ զրույց են ունեցել ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում` Շանհայյան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց են ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկու երկրների ղեկավարները մասնակցել են նաև ծառատունկի արարողությանը։

Ըստ տեղեկության` սեպտեմբերի 16-ին երկու երկրների նախագահները կանցկացնեն լիարժեք բանակցություններ։ Սպասվում է, որ նրանք գնահատական կտան հացահատիկի գործարքի իրականացմանը։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ դա նախատեսվածի համաձայն չի իրականացվում։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում