Պուտինը եւ Ռայիսին սկսել են երկկողմ բանակցությունները ՇՀԿ-ի գագաթնաժողովի հարթակներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էբրահիմ Ռայիսին սեպտեմբերի 15-ին Սամարղանդում բանակցություններ են վարում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի հարթակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սպասվում Է, որ գլխավոր թեմաներից մեկը կդառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջ իրադրության քննարկումը: Բացի դրանից, հանդիպման օրակարգում նշված են երկկողմ համագործակցության, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր, ներառյալ սիրիական հիմնախնդրի կարգավորումը, իրադրությունն Աֆղանստանում եւ Հարավային Կովկասում:

Պուտինը եւ Ռայիսին նաեւ կխոսեն ՇՀԿ-ին Իրանի՝ որպես լիիրավ մասնակցի, պատրաստվող անդամակցության մասին. դա պետք Է տեղի ունենա Սամարղանդի գագաթնաժողովում: Ինչպես ավելի վաղ հայտնել են Կրեմլում, ներկայումս ընթանում Է Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ նոր պայմանագրի նախապատրաստումը՝ համագործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակ տանելու նպատակով:

Բացի դրանից, աշխատում Է առեւտրա-տնտեսական համագործակցության ռուս-իրանական մշտական հանձնաժողովը, դրա հերթական նիստը պլանավորված Է նոյեմբերին ՌԴ-ում:

Սա Պուտինի եւ Ռայիսիի չորրորդ անձնական հանդիպումն Է 2022 թվականին: Մինչ այդ նրանք հանդիպել են հունվարին Մոսկվայում, հունիսին Աշխաբադում Կասպիական գագաթնաժողովի հաթակներում եւ հուլիսին Թեհրանում Աստանայի ձեւաչափով գագաթնաժողովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Français Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս